Ֆրանսիան մերժել է քաղաքական ապաստան տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին

Ֆրանսիան մերժել է քաղաքական ապաստան տալ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին

Ջուլիան Ասանժը հոդված է հրապարակել Le Monde պարբերականում, որտեղ քաղաքական ապաստան է խնդրում Ֆրանսիայից: Երկրի նախագահը, սակայն, մերժել է WikiLeaks-ի հիմնադրի խնդրանքը:

Հաշվի չի առնվել նաեւ այն հանգամանքը,  որ վերջերս հենց այդ կայքի հրապարակած գաղտնի նյութերի շնորհիվ Ֆրանսիայի ղեկավարությունը տեղեկացավ երկրի 3 նախագահներին գաղտնալսելու մասին: Ասանժն արդեն երեք տարի բնակվում է Լոնդոնում՝ Էկվադորի դեսպանատանը:

Լրագրողը հավատացած է, որ այսօր միայն Ֆրանսիան է կարող իրեն պաշտպանել քաղաքական հետապնդումներից: Օլանդի գութը շարժելու համար Ասանժը նույնիսկ իր համար շատ թանկ մարդկանց վերաբերող գաղտնիքներ է բացել: Նա Le Monde պարբերականում գրել է, որ արդեն 5 տարի գաղտնի է պահել իր կրտսեր աղջկա եւ նրա ֆրանսուհի մոր գոյությունը, քանի որ չի ցանկացել վտանգի տակ դնել նրանց:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում