ՆՆարե Ոսկանյան

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն անդրադարձել է փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Իշխող ընտանիքը չկարողացավ Ադրբեջանի խորհրդարանում հասնել իր համար ցանկալի պատկերի ձևավորմանը, և այժմ Ադրբեջանի ԿԸՀ-ն զբաղված է մանդատներ հետ վերցնելով այն պատգամավորներից, որոնք անցել են խորհրդարան: Կեղծել էին, բայց իրենց ուզած պատկերը չէին ստացել»,- ասել է պատգամավորը:

Հայրապետյանի խոսքով՝ իշխանության նպատակը խորհրդարանը երիտասարդացնելն էր, բայց 125 պատգամավորից  ընդամենը 45-ն են նոր մանդատ ստանալու, իսկ այդ 45-ից միայն 10-12 հոգի կարող են երիտասարդ համարվել: 

«Ադրբեջանական ավտորիտարիզմը լուրջ ճաքեր է տալիս: Ներիշխանական գործընթացներն, ըստ Հայրապետյանի, կապված են նաև Ղարաբաղի գործընթացի զարգացումների հետ: Այս ներիշխանական պայքարի փուլում, կարծում եմ, Ադրբեջանը զերծ կմնա որևէ էսկալացիայից: Ղարաբաղյան հարցն այս անգամ դուրս մնաց նախընտրական քարոզարշավից, առանձնակի քննարկումների չարժանացավ»,- ընդգծել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում