ՆՆարե Ոսկանյան

Աշխարհը տոնում է Ռադիոյի միջազգային օրը

Աշխարհը տոնում է Ռադիոյի միջազգային օրը

Փետրվարի 13-ը Ռադիոյի միջազգային օրն է: 2011 թվականի նոյեմբերին՝ գլխավոր գիտաժողովի ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկել է փետրվարի 13-ը նշել Ռադիոյի օր: Այդ օրը խորհրդանշական էր նրանով, որ 1946-ի փետրվարի 13-ին օրը առաջին անգամ եթեր է դուրս եկել «Ռադիո ՄԱԿ»-ը, որի կայանը տեղակայված էր Միավորված ազգերի կազմակերպությունում:

Տոնը միտված է ռադիոյի աշխատակիցների համախմբմանն ու համագործակցությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում բոլոր երկրներին՝ ակտիվորեն մասնակցել Ռադիոյի միջազգային օրվան՝ ռադիոն համարելով խոսքի ազատության և ժողովրդավարական երկխոսության հարթակ:

Այսօր ևս ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ռադիոն լսարանի համար ապահովում է տեսակետերի բազմազանություն: 2020 թվականին՝ Ռադիոյի միջազգային օրվա առթիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում ռադիոկայաններին՝ բազմազանություն ապահովել ոչ միայն լրատվական սենյակներում, այլ նաև եթերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում