«Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար». ՀՀ վարչապետ

«Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար». ՀՀ վարչապետ

Տնտեսական բլոկի բոլոր նախարարների մասնակցությամբ, հայտնի տնտեսագետների, միջազգային կառույցների ներկայացուցիչների ու գիտնականների հետ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգրկուն համաժողովում քննարկեց Կառավարության տնտեսական օրակարգը: Գլխավորը, որ երկրի տնտեսական քաղաքականության հանդեպ վարչապետը նկատել է վերջին շրջանում, երկու բան է՝ հոռետեսություն, բացասական տրամադրությունների ստեղծում ու տարածում, և երկրորդ, խնդիրները նավթի գների և այլ, մեզնից չկախված հանգամանքների վրա բարդելու միտում: Դրանք երկուսն էլ վարչապետ Աբրահամյանն անընդունելի համարեց:

Նա շեշտեց, որ տարածաշրջանային բացասական զարգացումները, նավթի և հումքի գներն օբյեկտիվ հանգամանքներ են, բայց ոչ երբեք արդարացման միջոց: «Իմ դռները բաց են բոլոր ողջամիտ առաջարկների ու ծրագրերի համար»,- շեշտեց վարչապետը: Նա հավաստիացրեց, որ պատրաստ է անձամբ հանդիպել անգամ քննադատության հեղինակներին, քննարկել և շտկումներ մտցնել ծրագրերում:

Գործադիր իշխանության ղեկավարը չշրջանցեց վերջին ամիսների ամենաթեժ թեման՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, նշելով, որ կառավարությունն ամեն ինչ անելու է ոլորտը ֆինանսապես առողջացնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում