ՌՌոզա Խաչատրյան

Ղազախստանը հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների Հայաստանի առաջարկներին

Ղազախստանը հավանություն է տվել ՀԱՊԿ կանոնադրության փոփոխությունների Հայաստանի առաջարկներին

Ղազախստանի խորհրդարանը հավանություն է տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրության մեջ Հայաստանի ներկայացրած փոփոխությունների վավերացմանը:

Ընդունված փոփոխությունները հնարավորություն են տալիս ռազմաքաղաքական դաշինքի Հավաքական անվտանգության խորհրդի կազմի մեջ մտնել ոչ միայն պետությունների նախագահներին, այլև վարչապետներին, որոնք լիազորված են որոշում կայացնել Հավաքական անվտանգության խորհրդի իրավասության շրջանակում գտնվող հարցերի վերաբերյալ:

Կազմակերպության կանոնադրության փոփոխությունները պայմանավորված  են 2015-ին Հայաստանում սահմանադրական բարեփոխումներով: Խորհրդարանական կառավարման անցնելուց հետո արտաքին քաղաքականության ոլորտում որոշումներ կայացնելու նախագահի լիազորությունները փոխանցվել են վարչապետին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում