ՆՆարե Ոսկանյան

Մեր գործընկերներին կոչ եմ անում պահպանել փոխադարձ հարգանքի սկզբունքը. Անի Սամսոնյան

Մեր գործընկերներին կոչ եմ անում պահպանել փոխադարձ հարգանքի սկզբունքը. Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով իրենց ներկայացրած նախագծի շուրջ թեժ ելույթներին, նշեց, որ եթե գործընկեր պատգամավորները գործընկերային հարաբերություններ են ուզում՝ իրենք ևս պետք է պահպանեն դրանք: «Գործընկերներին կոչ անելուց, բարեկրթության խրատներ տալուց առաջ պետք է հիշել  սեփական գործողությունները, ասելիքը»,- ասաց Անի Սամսոնյանը:

Անդրադառնալով առաջարկվող նախագծին՝ Սամսոնյանը նշեց. «Բարեգործները չեն ցանկանում հրապարակել իրենց անունը: Սակայն եթե բարեգործն ուզում է համայնքին նվեր անել, դա պետք է կարգավորվի օրենքով. մենք այն կարգավորում ենք, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը կանխարգելենք»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում