Իրանն ու վեցյակը կշարունակեն բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ

Իրանն ու վեցյակը կշարունակեն բանակցությունները միջուկային ծրագրի շուրջ

Իրանն ու վեցյակը կշարունակեն Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները սահմանված վերջնաժամկետից՝ հունիսի 30-ից հետո: Հանգստյան օրերին Վիեննայում կայացած բանակցությունները, որոնց արդյունքում պետք է պատրաստվեր եզրափակիչ փաստաթուղթը, կողմերի միջև առաջ են բերել նոր տարակարծություններ:

Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հաղորդմամբ՝ օրակարգում դեռեւս մնում է երեք չլուծված հարց: Դրանք են ՝ խաղաղ միջուկային հետազոտություններ իրականացնելու Թեհրանի իրավունքը, միջուկային օբյեկտների ստուգման ընթացակարգը եւ պատժամիջոցների հնարավոր վերականգնումը պայմանավորվածության չհասնելու դեպքում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում