ՆՆարե Ոսկանյան

12 տարի խորհրդարանում եք, քննիչ հանձնաժողով ստեղծեիք. Ղազարյանը՝ Զոհրաբյանին

12 տարի խորհրդարանում եք, քննիչ հանձնաժողով ստեղծեիք. Ղազարյանը՝ Զոհրաբյանին

Ազգային ժողովում այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով համայնքին նվիրատվության մասին տեղեկությունը հրապարակային դարձնելու նախագծին, նշեց, որ այն կարևոր է, բայց կցանկանար, որ բոլոր նվիրատվությունները, այդ թվում՝ մեքենաները՝ կլինի «ԿամԱԶ» թե այլ, հաստատվեն նաև ավագանիով: «Մենք նախկինում ունեցել ենք տխուր պատմություններ, որ նվիրատվություն արված տեխնիկան, գույքը հետո պատահաբար հայտնվել է այս կամ այն պաշտոնյայի դաչայում»,- ընդգծեց Զոհրաբյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Սոնա Ղազարյանն արձագանքեց Ն. Զոհրաբյանին՝ նշելով. «Տիկին Զոհրաբյան, 12 տարի խորհրդարանում եք, եթե  նախկինները նվիրատվությունները վերցնում տանում էին իրենց տուն, քննիչ հանձնաժողով ստեղծեիք»: Ղազարյանն ընդգծեց, որ նախագծում առաջինից երկրորդ ընթերցում լրացումներ կարվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում