Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ԳԳոհար Սիմոնյան

Չնայած անցումային փուլին՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել. Եվրոպական հանձնաժողովի զեկույց

Չնայած անցումային փուլին՝ Հայաստանն առաջընթաց է գրանցել. Եվրոպական հանձնաժողովի զեկույց

Եվրոպական հանձնաժողովը, որ ԵՄ-ում պատասխանատու է օրենսդրական առաջարկների, որոշումների կատարման, ԵՄ պայմանագրերի կատարման և ամենօրյա գործունեության պլանավորման համար, փետրվարի 10-ին հրապարակել է «Արտոնությունների ընդհանրացված համակարգից» (ԱԸՀ (GSP+)) օգտվող երկրների 2018-2019թթ. կատարողականի մասին զեկույց: 

Զեկույցի՝ Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, որ 2018-ի Թավշյա հեղափոխությունից և ժողովրդավարական փոփոխություններից հետո Հայաստանը ստանձնել է մարդու իրավունքները հարգման և լավ կառավարման պատրաստակամություն, սկսել է օրենսդրական և այլ քայլեր ձեռնարկել՝ իր պարտավորությունները կյանքի կոչելու համար:

Չնայած Հայաստանը գտնվում է անցումային փուլում, համակարգի փոփոխությունը ժամանակ է պահանջում, և արդյունքները դեռ պետք է դիտարկվեն, նշվում է, որ կառավարությունը ժողովրդավարության զարգացման տեսանկյունից անհրաժեշտ քաղաքական կամք է դրսևորում: Ընդգծվում է, որ առանձին մտահոգություններով հանդերձ, Հայաստանը օրակարգային առաջնահերթություն է տալիս այն ոլորտներին, որոնց ԵՄ-ն է նույն կերպ վերաբերվում՝ 2018-2019թթ. մոնիթորինգի ենթարկելով դատական և քրեական նոր օրենսգրքերի ընդունման, հակակոռուպցիոն միջոցառումների ձեռնարկման, հավասարություն ապահովման և այլ օրակարգային հարցեր:

Զեկույցի համաձայն՝ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո դրական տեղաշարժ կա հավաքների ազատության ոլորտում, առաջընթաց է գրանցվել ընտանեկան բռնության մասին օրենսդրության և դրա կիրառման մեջ, բարելավվել է գենդերային հավասարության օրենսդրությունը, տարածաշրջանային լավ համագործակցություն է առկա թմրանյութերի վերահսկման առումով, կառավարությունը ներկայում կենտրոնացած է դատական համակարգում առկա կոռուպցիայի վերացման խնդրի վրա:

Միևնույն ժամանակ, ձգձգվում է քրեական նոր օրենսգրքի և հակախտրականության մասին օրենքի ընդունումը, Հավասարության ապահովման մասին օրենքի նախագիծը, որ դեռ 2018թ. մարտին էր հրապարակվել, ատելության խոսքը և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ ոտնձգությունները մարտահրավեր են դիտարկվում, խնդիր է երեխաների իրավունքների կիրարկումը և այլն:

Զեկույցում ընդգծվում է, որ բոլոր այս բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ն Հայաստանի գլխավոր դոնորն է հանդիսանում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում