ՆՆարե Ոսկանյան

Համայնքին նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը հրապարակային կդառնա

Համայնքին նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը հրապարակային կդառնա

Ազգային ժողովում այսօր քննարկվել է պատգամավորներ Սերգեյ Բագրատյանի, Վարդան Վարդանյանի, Տիգրան Ստեփանյանի, Հրանտ Մադաթյանի, Դավիթ Մանուկյանի, Ջանիբեկ Մադաթյանի և Սոնա Ղազարյանի օրենքի նախագիծը, որով առաջարկվում է լրացում կատարել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է ապահովել  համայնքներին կատարվող նվիրատվության կամ նվիրաբերությունների գործընթացի թափանցիկությունը: Համայնքի սեփականության գոյացման աղբյուրների մասին հոդվածում առաջարկվում է ավելացնել պարբերություն, որով համայնքի ղեկավարը մեկ շաբաթվա ընթացքում օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը գերազանցող նվիրատվության կամ նվիրաբերության մասին տեղեկատվությունը դարձնի հրապարակային քաղաքացիների համար՝ զետեղելով այն համացանցային կայքում կամ այն փակցնել համատիրության պատին: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում