ՆՆարե Ոսկանյան

Ներդրվում է սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ

Ներդրվում է սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ

Ազգային ժողովում այսօր քննարկվել է կառավարության ներկայացրած՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխությունների և կից օրենքների փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:

Զեկուցող՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կառավարությունը որդեգրել է համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականություն: Այն պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական  համակարգի վրա: Սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրմամբ կտրամադրվի ընտանիքի և անձի սոցիալական կարիքներին համապատասխան ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթ: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ կառավարությունը նպատակ ունի մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը:

«Կառավարության ծրագրին համահունչ՝ կառուցվածքային փոփոխություններ ենք ձեռնարկել, որոնք շատ էական բարեփոխումներ են: Նպատակ ունենք մեկ գրասենյակում ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ, որը կմիավորի այս տարաբնույթ կառույցների գործողությունները և կնպաստի բյուրոկրատական քաշքշուկների կրճատմանը, իսկ շահառուներին կտրամադրվեն որակյալ ծառայություններ»,- նշել է Անդրեասյանը:

Անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին, թե որքան է կազմում ծայրահեղ աղքատությունը, Անդրեասյանը նշել է, որ ծայրահեղ աղքատությունն ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 2018 թ. եղել է մեկ տոկոս՝ 30 հազար մարդ, իսկ աղքատությունը՝ 23,5 տոկոս: 2017 թ. համեմատ մեկ-երկու տոկոս նվազում կա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում