ԲՀԿ-ն քաղխորհրդի նիստից հետո կհայտնի «այո»-ի կամ «ոչ»-ի ճամբարին միանալու մասին. Ծառուկյան

ՎՎարդան Հովսեփյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հանրաքվեի գաղափարին իրենք կողմ են եղել։

«Միքայել Մելքումյանը ելույթ ունեցավ, ասաց մեր տեսակետը, որ պատրաստ ենք 24-ժամյա աշխատանքի, որ լիարժեք քննարկենք, իրավական կողմը պահենք: Սպասում էինք արձագանքի. արձագանք չեղավ, դրա համար էլ մենք չմասնակցեցինք քվեարկությանը»,- ասել է ԲՀԿ ղեկավարը։

Ծառուկյանը նաև հայտնել է, որ միայն կուսակցության քաղաքական խորհրդի նիստից հետո պարզ կլինի՝ իրենք կմիանան «այո»-ի՞, թե՞ «ոչ»-ի ճամբարին:

«Մեզ մոտ միաձայն չէ, կքննարկենք և մեր տեսակետը կհայտնենք»,- նշել է ԲՀԿ ղեկավարը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում