ՆՆարե Ոսկանյան

Պատգամավորներն այսուհետ կկարողանան նաև տեսակցել կալանավորներին. նախագիծն ընդունվեց

Պատգամավորներն այսուհետ կկարողանան նաև տեսակցել կալանավորներին. նախագիծն ընդունվեց

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը Ազգային ժողովում այսօր ընդունվեց 116 կողմ ձայնով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ներկայացրեց, որ ձերբակալվածների և կալանավորվածների պահման վայրեր պատգամավորները իրավունք ունեն մուտք և ելք կատարել, սակայն այդքանով սահմանափակված է օրենսդրական կարգավորումը:

«Գործնականում պատգամավորը կարողանում է մուտք գործել, բայց այնտեղ ասում են՝ նայի շուրջդ, ուսումնասիրի և դուրս արի՝ թույլ չենք տալիս շփվել կամ որևէ կոնտակտի մեջ մտնել ձերբակալվածների կամ կալանավորվածների հետ. արգելք է սահմանված: Մենք նախագծով բերում ենք թույլտվություն, որ նման հիմնարկների ղեկավարներն իրավունք չունեն արգելքներ սահմանել պատգամավորների, ինչպես նաև ԱԺ նախագահի համար, որոնք կարող են մտնել ձերբակալվածների և կալանավորվածների հիմնարկներ և տեսակցել այդ նույն անձնանց: Այլ կերպ հնարավոր չէ կիրառական դարձնել այդ հիմնարկների մուտք և ելք ապահովելու  պատգամավորների իրավունքը»,- նշել է Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում