ՎՎարդան Հովսեփյան

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային:

Տիգրան Ավինյանը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) Հայաստանի առանցքային գործընկերներից է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության արժեքները առաջ մղելու հարցում: Նա նաև անդրադարձել է անցած տարի մեկնարկած Հայաստան-ԵԽ 2019-2022 թթ. գործողությունների ծրագրին, որը կարևոր հանգրվան է հարաբերությունների զարգացման համար:

Նատալյա Վուտովան փոխվարչապետին է ներկայացրել ԵԽ գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները Հայաստանում:

Զրուցակիցները քննարկել են թվայնացման, էլեկտրոնային արդարադատության, կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև արհեստական բանականությանը վերաբերող հարցեր մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում:

Տիգրան Ավինյանն ասել է, որ թվայնացման գործընթացը մեծ թափով առաջ է գնում և կարևորել է համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում