ԼՂՀ անկախության տարեդարձը՝ Եվրախորհրդարանում

ԼՂՀ անկախության տարեդարձը՝ Եվրախորհրդարանում

Հոկտեմբերի 15-ին Եվրախորհրդարանի շենքում տեղի է ունեցել Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նվիրված անդրանիկ միջացառումը։ Այն կյանքի էր կոչվել Եվրախորհրդարանում ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ և Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Եվրոպայում Հայ Դատի հանձնախմբի ու «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ:

Միջոցառմանը ներկա էին Բելգիայում աշխատանքային այցով գնտվող ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Բելգիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Հայաստանի առաքելության ղեկավար Թաթուլ Մարգարյանը, Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը,  Բրյուսելում տեղակայված միջազգային ևհամայնքային նշանակության կառույցների պատասխանատուներ, հասարակական կառույցների ներկայացուցիչներ:

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին է ներկայացրել անկախության հռչակումից ի վեր իրենց նվաճումներն ու ներկա խնդիրները, հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերն ու եվրոպական կառույցների հետ համագործակցելու հնարավորությունները։

Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն էլ հայտարարել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ձևավորման մեկնարկի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում