ՆՆարե Ոսկանյան

Նախագիծը ՍԴ ուղարկելով՝ 7 անդամներին վատ դրության մեջ կդնենք. Վարդանյան

Նախագիծը ՍԴ ուղարկելով՝ 7 անդամներին վատ դրության մեջ կդնենք. Վարդանյան

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ «Սահմանադրական փոփոխությունների մասին» նախագիծը հանրաքվեի դնելու ԱԺ ընդունած որոշումը խորհրդարանի համապատասխան գրությամբ պետք է ներկայացվի ՀՀ նախագահին:

Նախագահն օրենքով սահմանված ժամկետում կնշանակի հանրաքվե, և դրանից հետո նոր արդեն կմիանան այն սուբյեկտները, որոնք պատասխանատու են հանրաքվեի անցկացման համար: Վարդանյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման համար անհրաժե՞շտ է Սահմանադրական դատարանի որոշում, նշել է. «Հստակ կանոնակարգումներ չկան այս հարցի վերաբերյալ: Տվյալ հարցում, կարծում եմ՝ ՍԴ յոթ անդամներն ունեն շահագրգռվածություն, և ինչ-որ առումով վատ դրության մեջ կդնենք նրանց, եթե հարցը փոխանցվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում