ՎՎարդան Հովսեփյան

ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

ՍԴ անդամների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԱԺ-ն քննարկում է այն հանրաքվեի դնելու որոշման նախագիծը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած՝ Սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու նախագիծը Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ չընդունվեց: 

Նախագծին դեմ քվերակեց 36 պատգամավոր, ձեռնպահ՝ 87, կողմ՝ 0։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ, համաձայն Սահմանադրության 202-րդ հոդվածի 3-րդ մասի՝ եթե ԱԺ-ն չի ընդունում Սահմանադրական փոփոխության նախագիծը, պատգամավորների երեք հինգերորդի նախաձեռնությամբ այն ներկայացվում է հանրաքվեի։

ԱԺ-ն այս պահին քննարկում է Սահմանադրական փոփոխությունների այս նախագիծը հանրաքվեի դնելու մասին որոշումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում