ՆՆարե Ոսկանյան

ՍԴ փոփոխություններին մակերեսորեն եք մոտենում. Տարոն Սիմոնյան

ՍԴ փոփոխություններին մակերեսորեն եք մոտենում. Տարոն Սիմոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խորհրդարանում հրավիրված արտահերթ նիստում ասել է. «Լավ եք անում, որ պայքարում եք. մեկի դեմ, հարյուրի, հազարի դեմ, այ մարդ, բայց օրենքո՛վ պայքարեք: Օրենքի խախտումները մի՛ կուտակեք ձեզ վրա, որ հետագայում ձեր իսկ օրենքի խախտումներով այլ գործընթաց սկսվի, որի տուժողը ՀՀ-ն է: Մի՞թե կարելի է նման մակերեսային վերաբերմունք դրսևորել ՍԴ փոփոխությունների հետ կապված»: 

Տարոն Սիմոնյանը նշել է, որ ձևավորվում է Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, որը համակարգային լուծումներ պետք է առաջարկի կառավարության նախաձեռնությամբ, որում գերակայելու են  իշխանության թևի ներկայացուցիչները: «Ինչո՞ւ եք խուսափում նորմալ համակարգային մոտեցումներից և ընտրում եք մակերեսային ճանապարհները»,- հարցադրում է արել «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը:

Անդրադառնալով ՍԴ անդամների վաղաժամ կենսաթոշակի ինստիտուտի ներդրմանը՝ Տարոն Սիմոնյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովը հստակ ասել է, որ չպետք է այնպիսի հնարավորություն տրվի, որ դատավորների մեծ մասը դուրս գան աշխատանքից. հակասահմանադրական իրավիճակ կառաջանա: Ըստ նրա՝ «նախագիծը միանգամից հակասահմանադրական իրավիճակ է ենթադրում, եթե միանգամից 7 դատավոր դուրս գա: Սահմանադրության մեջ կան դրույթներ, որ անփոխարինելի են»: «Այդ անցումային դրույթը՝ որպես այդպիսին, կիրառված է, եթե դուք ուզում եք այս խնդիրը լուծել՝ այդ անցումային դրույթին չպետք է կպնեիք, այլ 7-րդ գլխում որևէ դրույթ ավելացնեիք և այս խնդիրը լուծեիք: Իրավաբանական տեխնիկայի առումով ամենավատ լուծումն եք ընտրել, որովհետև արդեն իսկ կիրառված անցումային դրույթը չի կարելի փոխել»,- նշել է պատգամավորը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում