ՎՎարդան Հովսեփյան

Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի ԿԸՀ հայտարարության մասին

Արցախի ՄԻՊ-ը՝ Ադրբեջանի ԿԸՀ հայտարարության մասին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այն հայտարարությանը, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանում տեղի ունենալիք ընտրություններին:

«Ադրբեջանի ԿԸՀ-ն հայտարարել է, թե Ղարաբաղի ժողովուրդը կարող է մասնակցել Ադրբեջանի ընտրություններին: Ես հիացած եմ այս վեհանձնությամբ: Դրա փոխարեն թող մտածեն հայաֆոբիայի, երկրի ներսում մարդու իրավունքների, ժողովրդավարության մակարդակի մասին: Վստահ եմ, որ ադրբեջանցիներին թույլ կտրվի մասնակցել Արցախի ընտրություններին, եթե ստանան մեր քաղաքացիությունը»,- Թվիթերի միկրոբլոգում գրել է Արտակ Բեգլարյանը:

Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենա 2020 թ. փետրվարի 9-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում