ՆՆարե Ոսկանյան

Կբերենք նոր նախագիծ, որը գուցե ավելի ճիշտ կլինի, ու հետևանքները կտեսնեք. Սիմոնյան

Կբերենք նոր նախագիծ, որը գուցե ավելի ճիշտ կլինի, ու հետևանքները կտեսնեք. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ԱԺ-ում այսօր ընդգրկված հարցերը հետ կանչելուն, նշել է՝ եթե ԱԺ նիստը չեղարկվել է, դա նշանակում  է, որ այն օրակարգը, որը հաստատել էին, այլևս գոյություն չունի՝ նոր օրակարգ է բերվելու ու նոր հարց: «Կար օրենսդրական նախաձեռնություն, որը դուրս է եկել, այդ պատճառով ԱԺ նիստը չի կայացել: Հիմա խորհրդի նիստ կհրավիրվի, որից հետո բոլորը կիմանան: Բոլորս նույն կարծիքին ենք. որ ճգնաժամը լուծվելու է: Գաղտնիք չէ, որ սա արվում է այդ ճգնաժամը լուծելու համար»,- նշել է նա:

ԱԺ փոխնախագահը նաև հաստատել է՝ քաղաքական որոշում է կայացվել ՍԴ-ում, դատական համակարգում  առկա ճգնաժամը լուծում է ստանալու որպես վերջին բաստիոն, որ մնացել է հին Հայաստանից:

«Կբերենք նոր նախագիծ: Կարծում ենք, որ այսպես գուցե ավելի ճիշտ կլինի, և հետևանքները կտեսնեք, իսկ թե ինչու հետ կանչվեց՝ ես հիմա հստակ չեմ ասելու»,- ասել է Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում