ՆՆարե Ոսկանյան

«Եթե իշխանությունները տաղանդ ունենային վատ ռեյտինգ ունեցող մեկին հերոսացնել՝ դուք վաղուց հերոս կլինեիք»

«Եթե իշխանությունները տաղանդ ունենային վատ ռեյտինգ ունեցող մեկին հերոսացնել՝  դուք վաղուց հերոս կլինեիք»

Ազգային ժողովում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Ջաննի Բուքիքիոյի հայտարարությանը, նշել է, որ իր կարծիքով՝ երկու հայտարարությունն էլ ուղղված են իշխանություններին: Ըստ նրա՝ երկու հայտարարությունն էլ սխալ է մեկնաբանել իշխանությունը: «Իշխանությունը թրոլինգի է ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, և Վենետիկի հանձնաժողովը՝ նախագահողին»,- ընդգծել է Մարուքյանը:

Նա նաև նշել է, որ իշխանությունը վատ ռեյտինգ ունեցող որևէ մեկին հերոս դարձնելու մեծ շնորհ ունի: Արձագանքելով ասվածին՝ «Իմ քայլի» պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշել է. «Եթե իշխանությունները տաղանդ ունենային վատ ռեյտինգ ունեցող մեկին հերոսացնել, ապա դուք վաղուց հերոս կլինեիք»: Նա ընդգծել է, որ համազեկուցողներն ասել են, որ դատական համակարգի նկատմամբ վստահությունը ցածր է, ԱԺ-ն և կառավարությունը մինչ օրս իրավիճակը հանգուցալուծելու համար գործել են իրավական ընթացակարգերի պահպանմամբ, իսկ կամավոր վաղ կենսաթոշակի մեխանիզմի ներդրման նպատակը 2015 թվականին ընդունված Սահմանադրության ոգին պահպանելն է, և այդ նպատակն արդարացված է:

Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ համազեկուցողների և Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունները սեպագիր արձանագրություն չեն, որ այդքան դժվար մեկնաբանվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում