ՀՀ իշխանությունը գործել է իրավիճակը կարգավորելու ընթացակարգերին համահունչ. ԵԽԽՎ զեկույցի մանրամասները

ԼԼիլիթ Հարությունյան

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի՝ Հայաստանի հարցերի համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլջունենը հունվարի 31-ին հայտարարություն են տարածել Հայաստանում ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշվում է, որ մինչև այժմ կառավարությունն ու խորհրդարանը գործել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերին համահունչ: Ավելին՝ իշխանությունը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ինքնակամ վաղ կենսաթոշակի անցնելու նախաձեռնության համար կարծիք ստանալու համար:

Միաժամանակ, համազեկուցողները անհանգստություն են հայտնել երկու պետական ինստիտուտների՝ ՍԴ-ի և վարչապետի աշխատակազմի միջև առկա լարվածության վերաբերյալ։ Արդարադատության նախարարն այսօր անդրադարձել է հարցին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում