ՌՌոզա Խաչատրյան

Հատուկ շնորհակալություն Ամերիկայից Հայաստանին. ԱՄՆ-ում նշվել է Հայոց բանակի 28-ամյակը

Հատուկ շնորհակալություն Ամերիկայից Հայաստանին. ԱՄՆ-ում նշվել է Հայոց բանակի 28-ամյակը

Հայոց բանակի 28-ամյակին նվիրված միջոցառմանը ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Կուպերը Հայաստանի դեսպանատանը շնորհավորելով Հայոց բանակի տոնի առթիվ՝ հայտարարել է, որ հայ-ամերիկյան ռազմական համագործակցությունն ակտիվ զարգանում է: Նա Միացյալ Նահանգների անունից հատուկ շնորհակալություն է հայտնել Հայաստանին խաղաղապահ գործունեություն իրականացնելու համար:

Հայաստանի խաղաղապահ ուժերը գործում են աշխարհի տարբեր հատվածներում՝ իր խոսքում նշել է գնդապետ, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության ռազմական կցորդ Արման Մկրտչյանը:

Պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության հիմքում Հայաստանի և Կանզաս նահանգի ընդլայնվող գործունեությունն է: Կուպերը նշել է, որ այն թույլ է տալիս մեծացնել Հայաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունը և հեշտացնել ոլորտի բարեփոխումների անցկացումը Հայաստանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում