Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով Վրաստանում է

Զարեհ Սինանյանը աշխատանքային այցով Վրաստանում է

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: 5-օրյա այցի ընթացքում Գլխավոր հանձնակատարը կհանդիպի Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորների, Հաշտության և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Քեթևան Ցիխելաշվիլիի, Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:

Թբիլիսիում, Ախալցխայում և Ախալքալաքում Զարեհ Սինանյանը կայցելի հայկական գիտական, կրթական, մշակութային կենտրոններ, դպրոցներ, եկեղեցիներ, հանդիպում կունենա  հայ համայնքի, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, կլինի գյուղական համայնքներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում