Հնարավորություն կունենանք առերես քննարկել բոլոր խնդիրները. Թանանյան

ՆՆարե Ոսկանյան

Կառավարության այսօրվա որոշմամբ Արամ Թանանյանը կստանձնի Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի լիազորությունները: Թանանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ լիազորությունների հարցը դեռ լիարժեքորեն չի սահմանվել, սակայն ընդգծեց. «Ծավալվում ենք նաև դեպի հյուսիս, որովհետև Լարսով անցնում է մեր հիմնական տրանսպորտային ճանապարհներից մեկը, որով սնվում է մեր երկիրը, և մենք կապ ենք հաստատում ԵԱՏՄ տարածքի հետ»:

Թանանյանի խոսքով՝ ներկայումս հարցերը լուծվում են հեռակա՝ հեռախոսազանգերով, կապի տարբեր միջոցներով, իսկ այսուհետ հնարավորություն կունենանք առերես քննարկելու բոլոր խնդիրները, դրանց լուծումներ տալ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում