ՌՌոզա Խաչատրյան

Փոփոխություններ Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգում

Փոփոխություններ Էլեկտրոնային աճուրդի ընթացակարգում

Էլեկտրոնային աճուրդի կարգավորման կարգում փոփոխություններ կլինեն: Կառավարությունը կողմ քվեարկեց ֆինանսների նախարարի առաջարկին:

Սա արդյուքն է այն մշտադիտարկման, որ իրականացվում է գնումների կարգավորման համար: Նպատակն է կանխել հակամրցակցային համաձայնությունների գալու արդյունքում գնումների գործընթացը փողի դիմաց լավագույն արդյունք ունենալու տրամաբանությամբ կազմակերպելու տեսակետից խոչընդոտներ առաջացնելու հնարավորությունը:

«Մինչ այժմ գործող կարգավորումների համար էլեկտրոնային աճուրդի արդյունքում առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ինչ-որ պատճառով պայմանագիրը չկատարելու դեպքում առաջարկվում էր պայմանագիր կնքել 2-րդ տեղը զբաղեցրած մասնակցի հետ. դա հանգեցնում էր հնարավորության: Այժմ առաջարկվում է, որ նման դեպքում գնման գործընթացը կամ ընթացակարգը համարվի չկայացած: Երկու կազմակերպություններ կարող էին գալ հակամրցակցային համաձայնության, սկզբունքորեն և էապես ցածր գին առաջարկելով՝ դառնալ առաջին տեղը զբաղեցնող»,- տեղեկացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում