ՌՌոզա Խաչատրյան

Շրջակա միջավայրի նախարարությունը կվերակազմավորի մի քանի ՊՈԱԿ-ներ

Շրջակա միջավայրի նախարարությունը կվերակազմավորի մի քանի ՊՈԱԿ-ներ

Նախկինում Գյուղատնտեսության և Արտակարգ իրավիճակների նախարարությունների կազմի մեջ մտած մի շարք ՊՈԱԿ-ներ կվերակազմավորվեն: Կառավարությունը միաձայն համաձայնություն տվեց ննախագծին:

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» և մի շարք այլ ՊՈԱԿ-ներ վերակազմավորելու մասին հարցը ներկայացնելով՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը նշեց, որ առաջարկում է ստեղծել շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական համակարգ, և այն միտված է լինելու մոնիթորինգի ապահովմանը և տարբեր երևույթների միջև պաճառահետևանքային կապերը բացահայտելուն, հասարակությանը այդ տեղեկատվությունը տալուն: Նախարարը նշեց, որ դրանք նախկինում այլ նախարարությունների կազմում էին, վերամիավորումից հետո կվերազինվեն և  կկահավորվեն ժամանակակից տեխնիկական միջոցներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում