ՎՎարդան Հովսեփյան

Հունաստանն առաջիկա ամիսներին կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. դեսպան

Հունաստանն առաջիկա ամիսներին կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. դեսպան

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպել է Հայաստանում Հունաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսի հետ։

Հանձնաժողովի նախագահը դեսպանին է ներկայացրել եվրոպական ուղղությամբ Հայաստանի վարած արտաքին քաղաքականությանն բաղադրիչները, ինչպես նաև՝ տարածաշրջանային անվտանգության առանձնահատկությունները։

Դեսպան Տուրնակիսը տեղեկացրել է, որ Հունաստանի խորհրդարանը առաջիկա ամիսներին կվավերացնի ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ինչպես նաև՝ իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ Եվրամիության հետ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում։

Քննարկվել են երկկողմ և բազմակողմ գործակցությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում