ՆՆարե Ոսկանյան

Երևանում պետք է առնվազն 21 փրկարարական ջոկատներ ունենալ. Ցոլակյան

Երևանում պետք է առնվազն 21 փրկարարական ջոկատներ ունենալ. Ցոլակյան

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Հայաստանի Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերում փրկարարական տեխնիկական հագեցվածությունը բավականին բարձր է: Նախարարն ընդգծել է, որ Ճապոնիայի կառավարության կողմից Հայաստանին 22 հրշեջ փրկարարական մեքենաների հանձնումը բավականին բարձրացրել է մարզերի տեխնիկական հագեցվածությունը, բայց դա չի նշանակում, որ մարզերը տեխնիկապես լիարժեք հագեցած են:

Նախարարի խոսքով՝ Երևանում կա երկու բարձր ավտոսանդուղքների կարիք, որի հետ կապված մրցույթ կհայտարարվի, և Կառավարության որոշմամբ ու տրամադրած բյուջետային միջոցներով գնում կկատարվի: Կա նաև տարհանման համար նախատեսված միջոցների, ուղղաթիռների կարիք:

«Մենք Երևանում և հեռավոր բնակավայրերում հրշեջ ջոկատներ ունենալու խնդիր ունենք: Երևանում կան 13 փրկարարական ջոկատներ, որոնք տեղակայված են քաղաքի տարբեր մասերում, և տեղ հասնելու խնդիր ունենք:  Մեզ առնվազն 21 ջոկատ է պետք Երևանում»,- ընդգծել է Ցոլակյանը: 

Ցոլակյանն ընդգծել է, որ սպասում են նաև 26 ռուսական տեխնիկայի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում