ՄՄերի Եգորյան

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է. «Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Սահմանադրական դատարանը՝ որպես ինստիտուտ, 2015-ի Սահմանադրության փոփոխություններից հետո լիարժեք չի գործում: Այդ մասին ԱԺ ճեպազրույցներին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա պարզաբանեց, որ ՍԴ դատավորների համար գործում են երկու տարբեր ռեժիմներ, որովհետև սահմանադրական փոփոխություններից հետո ուժի մեջ մտած անցումային դրույթները թերի են գործում: «Չեմ ուզում խախտել անմեղության կանխավարկածը և ասել, որ դա դիտավորությամբ է արվել, թերացում է, բացթողում է, բայց պետք է արձանագրել, որ ՍԴ-ի նկատմամբ վստահության ճգնաժամի խնդրի բարձրաձայնումից բացի, պետք է խոսել նաև անցումային դրույթների չիրագործման մասին»,- ընդգծեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Լ.Մակունցը նշեց, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծվելու է, և իրենք փորձել են և փորձում են գտնել լավագույն լուծումը: «Բազմիցս նշել ենք՝ փորձել ենք ներգրավել դատավորներին խնդրի լուծմանը, արել ենք անհրաժեշտ բոլոր քայլերը, և կլինեն էլի քայլեր, որոնք կբերեն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը»,- ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վահանգ Հովակիմյանի դիտարկմամբ էլ՝ Հրայր Թովմասյանի հայտարարությունները քաղաքական են, նա հանդես է գալիս քաղաքական դիրքերից, ինչն անհամատեղելի է նրա զբաղեցրած պաշտոնի հետ: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում