ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում. Կոնջորյան

Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում. Կոնջորյան

Քաղաքական հետապնդում չէ «Վետօ» նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» միաբանության անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանին և Արթուր Դանիելյանին ու «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելը՝ այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Կոնջորյանը:

«Քաղաքական հետապնդում կարող է լինել քաղաքական գործիչների նկատմամբ: Հայաստանում չկա քաղաքական հետապնդում, գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն: Ես կարծում եմ, որ զուր են ջանքերը երևույթների վրա քաղաքական շղարշ քաշելու, որոնք ամենևին քաղաքական չեն: Հայաստանում որևէ մեկի նկատմամբ չկա քաղաքական հետապնդում»,- ասաց Կոնջորյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում