ՌՌոզա Խաչատրյան

Մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ողջ դատական համակարգը. Սիմոնյան

Մեղավորը ոչ թե ՍԴ-ն է, այլ ողջ դատական համակարգը. Սիմոնյան

Դատական իշխանության նկատմամբ անվստահության հարցում միայն Սահմանադրական դատարանին անդրադառնալն անհասկանալի է՝ այս մասին խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը:

«Մեզ համար անհասկանալի է, թե գործադիր իշխանությունն ինչու է միայն անդրադառնում Սահմանադրական դատարանին, երբ խոսքը վերաբերում է դատական իշխանության նկատմամբ անվստահությանը: Հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, որովհետև երբ գնում է առաջին ատյանի դատարան, ստանում է իր սրտին, մտքին ոչ համապատասխանող որոշումներ, և շատ դեպքերում հասարակությունը ճիշտ է, որովհետև մեր դատական համակարգը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով չի կարողանում արդյունավետ արդարադատություն իրականացնել: Այստեղ մեղավորը ոչ թե Սահմանադրական դատարանն է, այլ ամբողջ դատական իշխանության համակարգը՝ սկսած առաջին ատյանի դատարանի դատավորներից, վերջացրած Բարձրագույն դատական խորհրդով: Այս ամբողջ խնդիրը մոռանալ և կենտրոնանալ մեկ անձի շուրջ, կարծում ենք, սխալ մոտեցում է»,- ասաց Սիմոնյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում