ՆՆարե Ոսկանյան

ԱԳՆ խոսնակը՝ Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ

ԱԳՆ խոսնակը՝ Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ

Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը   Բրեքսիթին հաջորդող կիրարկման ժամանակաշրջանի վերաբերյալ մեկնաբանություն է արել: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ-ից: Նաղդալյանը նշել է.

«Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թ. հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային ժամանակաշրջանի ընթացքում՝ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի ավարտը: 

ՀՀ Կառավարությունը լիովին աջակցում է այս շարունակականությանը և պատրաստ է Միացյալ Թագավորությանը փոխադարձ իրավունքներ տրամադրել կիրարկման ժամանակահատվածում՝ հաշվի առնելով մինչև 2020 թվականի ավարտը Միացյալ Թագավորության հետ հարաբերություններում կայունության և որոշակիության ապահովման անհրաժեշտությունը»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում