ՆՆարե Ոսկանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահն այսօր հանդիպում են ունեցել

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Բարձրագույն դատական խորհրդի նախագահն այսօր հանդիպում են ունեցել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում  այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին:

Ողջունելով պրն. Վարդազարյանին` Նորին Սրբությունը մաղթել է, որ Աստված զորավիգ լինի նրան և Բարձրագույն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատության հաստատման դժվարին առաքելությունն իրականացնելու գործում: Հայոց Հովվապետը նշել է, որ բոլոր ժամանակներում մարդկությունը ձգտել է արդար և ճշմարիտ դատաստանի, երկրի վրա արդարադատության հաստատման, և այդ համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն իր կարևոր դերակատարությունն ունի:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդգծել է, որ հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանյաց Առաքելական Եկեղեցուց, կարևորել է այդ առումով գործակցությունը:  Վարդազարյանը նաև Վեհափառ Հայրապետին ներկայացրել է Բարձրագույն դատական խորհրդի կողմից իրականացվող աշխատանքները, առաջադրված նպատակները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև ժողովրդավար պետություն կառուցելու ճանապարհին արդար դատավորների և  անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարևորությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում