ԱԱրևիկ Աբելյան

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նորընտիր նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ Հունաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Հունաստանի հետ նույնական արժեքների, պատմական սերտ առնչությունների և փոխադարձ ջերմ կապերի վրա հիմնված ավանդական հարաբերությունների շարունակական զարգացումը:

Հունաստանը եղել և մնում է Հայաստանի հուսալի բարեկամն ու գործընկերը:

Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ժամանակաշրջանը կնշանավորվի մեր երկրների և ժողովուրդների միջև եղբայրական հարաբերությունների խորացմամբ և բազմոլորտ համագործակցության զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում»: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում