ՆՆարե Ոսկանյան

ՀՅԴ-ն ու Կառավարությունը համազգային հարցերի շուրջ մեծ պոտենցիալ ունեն. Փաշինյան

ՀՅԴ-ն ու Կառավարությունը համազգային հարցերի շուրջ մեծ պոտենցիալ ունեն. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում տեղի ունեցող ասուլիսի ժամանակ, անդրադառնալով լրագրողի հարցին, թե վարչապետն իր ելույթներից մեկում երբ ասել է, որ ՀՅԴ-ն վերաիմաստավորվելու կարիք ունի, արդյո՞ք միայն Հայաստանում գործունեություն ծավալող դաշնակցականներին նկատի ուներ, ասել է, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե կա հակադրություն Հայաստանի կառավարության և Դաշնակցության միջև, բայց, կարծում է՝ իրականությունն այն է, որ այդպիսի հակադրություն չկա: Վարչապետի խոսքով՝ եթե կա հակադրություն, ապա կառավարության  կամ ԿԳՄՍ նախարարության ու դաշնակցության այն հատվածի միջև, որոնք նախկին իշխանությունների, նախկին կոռումպացված համակարգի հետ ունեցել են որոշակի առնչություններ: Փաշինյանը նշել է, որ ընդհանուր առմամբ ամբողջ Դաշնակցությանը այդ գործընթացում նույն չափով չափել չի կարելի, և ՀՅԴ-ն ու Կառավարությունը համազգային հարցերի շուրջ շատ մեծ պոտենցիալ և պատրաստակամություն ունեն: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում