ՆՆարե Ոսկանյան

Սերժ Սարգսյանի ելույթը խղճահարության արժանի դրսևորում էր. վարչապետ

Սերժ Սարգսյանի ելույթը  խղճահարության արժանի դրսևորում էր. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում անցկացվող ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողի հարցին, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել Խորվաթիայի Զագրեբ քաղաքում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում ելույթից հետո, որը, ըստ փաստաբանների, մեկ հոգու տված ցուցմունքի վրա է հարուցվել և հեռանկար չունի, ինչո՞ւ է նման թույլ հիմքով հարուցվել քրգործը, նախ Սարգսյանի ելույթը որակեց խղճահարության արժանի դրսևորում: Վարչապետն ընդգծեց է, որ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռումպացված համակարգը շատ երկար տարիներ գործել է Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ, և ինքը կիսում է լրագրողի զարմանքը, թե ինչո՛ւ բազմաթիվ այլ գործերով չկան ավելի լուրջ բացահայտումներ: Վարչապետն ընդգծեց, որ  գոհ չէ կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներից և որակից: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում