Անդրադառնալով վերջին շրջանում իշխող ուժի կողմից խորհրդարանում ընդդիմության հասցեին հնչեցրած քնննադատություններին և այն կարծիքին, թե դրանք խցանվել են անցյալում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ լիովին կիսում է այդ կարծիքը:
«Կան շատ քաղաքական ուժեր, որոնց գործունեության կերպը եղել է իշխանության հետ առևտուր անելը: Հիմա, նոր պայմաններում, երբ իշխանությունը մերժում է որևէ առևտուր, նրանք չեն կարողանում իրենց գտնել այս նոր իրավիճակում»,- ասել է վարչապետն ու հավելել, որ նոր ընդդիմությունը պետք դուրս գա քաղաքական առևտրի տրամաբանությունից:










