ՆՆարե Ոսկանյան

Մի՛ դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ. Փաշինյանը՝ ՍԴ անդամների մասին

Մի՛ դարձեք հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ. Փաշինյանը՝ ՍԴ անդամների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի ներկայիս իրավիճակին, նախատեսվող ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցման համակարգին, նշել է, որ  ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված Սահմանադրական դատարան այժմ չունենք: Նա նշել է, որ Հայաստանի Սահմանադրությունը նախատեսում է, որ Սահմանադրական  դատարանի նախագահին պետք է ընտրի Սահմանադրական դատարանն իր կազմից, բայց այսօր մենք ունենք Ազգային ժողովի կողմից ընտրված ՍԴ: Վարչապետն ընդգծել է, որ Ազգային ժողովի կողմից Սահմանադրական դատարանի նախագահը, ըստ պաշտոնապես առաջադրված մեղադրանքի, ընտրվել է պաշտոնեական կեղծիքի արդյունքում: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ  պաշտոնեական կեղծիքի արդյունքում օկուպացվել է Սահմանադրական դատարանը մի անձի, մի խմբի կողմից, և այդ խումբը Հայաստանի նախկին կոռումպացված իշխանությունն է: «Ձեր կարծիքով՝ մենք անտարբեր, ուղղակի դիտորդի կարգավիճակով պետք է հետևե՞նք այս ամենին»,- ասել է Փաշինյանը:  Նա կոչ է արել Սահմանադրական դատարան անդամներին՝ չդառնալ հիբրիդային հեղաշրջման երազանքով ապրող արտաքին և ներքին ուժերի ֆորպոստ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում