ՆՆարե Ոսկանյան

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են երկրի ժողովրդավարական իրավակարգի հենասյուները. Փաշինյան

ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են երկրի ժողովրդավարական իրավակարգի հենասյուները. Փաշինյան

Վարչապետը Կապանում անցկացվող ասուլիսի ընթացքում, անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչո՛ւ են մինչ այժմ երկրի երկու կարևոր մարմիններում՝ ազգային անվտանգության ծառայությունում և ոստիկանությունում, ղեկավարները պաշտոնակատար, և ի՛նչ է մտածում վարչապետը  նրանց նշանակման մասին, ընդգծել է, որ Էդուարդ Մարտիրոսյանին և Արման Սարգսյանին նշանակել է համապատասխան պաշտոնի պարտականությունները ժամանակավոր կատարող, անձամբ  երկուսին էլ ուղեկցել է ոչ թե տեղակալի, այլ տնօրենի աշխատասենյակ և ասել, որ աշխատեն այդտեղ և ասել, որ նրանց պաշտոնակատար նշանակելով չի գնալու այլ թեկնածու փնտրելու: «Ես իմ բաժին որոշումը կայացրել եմ, հիմա դուք առաջիկա օրենքով սահմանված վեց ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ  այսօր ՀՀ ոստիկանության, ԱԱԾ համակարգի  և վարչապետի միջև կա լիարժեք փոխադարձ վստահություն, ինչը չի նշանակում, թե այդ համակարգերում չեն կարող լինել պաշտոնյաներ, որոնք ամենատարբեր երևույթների մեջ ներգրավված կլինեն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ մինչև մարտ նրանք ունեն այդ կարգավիճակում լինելու ժամանակ և այդ ժամկետում, ըստ բովանդակության, անհրաժեշտ որոշումներ կկայացվեն: Վարչապետն ընդգծել է, որ նախատեսվող բարեփոխումներով ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դառնալու են երկրի ժողովրդական իրավակարգի հենասյուները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում