ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին. Փաշինյան

Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում անցկացվող ասուլիսի ժամանակ, ավանդույթ դարձած 100 փաստերը ներկայացնելիս, անդրադարձել է Freedom House-ի 2019 թ. զեկույցին, որով Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքը՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է: Gallup ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն-2019» ամենամյա զեկույցի համաձայն էլ՝ Հայաստանն ամենաապահով երկրների շարքում զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, Անվտանգության ինդեքսում Հայաստանը 85 միավոր է ստացել՝ կիսելով 11-րդ հորիզոնականը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում