ՌՌոզա Խաչատրյան

Հայաստանում օլիգարխիա և օլիգարխներ այլևս չկան. Փաշինյան

Հայաստանում օլիգարխիա և օլիգարխներ այլևս չկան. Փաշինյան

2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ սա ավելի է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%»,- նշել է վարչապետն ու ավելացրել, որ դա նշանակում է, որ Հայաստանում այլևս օլիգարխներ չկան:

«Երբ որ օլիգարխն իր հարկերը վճարում է, էլ ի՞նչ օլիգարխ, էլ արտոնյալ չի ինքը: Օլիգարխ և օլիգարխիա նշանակում է քչերի իշխանություն: Հայաստանի Հանրապետությունում քչերի իշխանություն չկա և չի լինելու այլևս: Հայաստանում կա շատերի իշխանություն՝ ի դեմս ժողովրդի»,- ասել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում