ՆՆարե Ոսկանյան

Սերբիան և Կատարը չեղարկել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը. վարչապետ

Սերբիան և Կատարը չեղարկել են Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Կապանում անցկացվող ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2019-ի նոյեմբերին Հայաստանի քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Կատարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդեռլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում են կայացրել: 

Վարչապետը նաև ընդգծել է, որ առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայաստանյան շուկա:  Եթե մինչև 2018 թ. դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա օրենսդրական փոփոխություններից հետո արդեն 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար հայտեր են ներկայացվել:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում