ՌՌոզա Խաչատրյան

Բնակարաններ՝ մանկատան շրջանավարտներին, բռնագաղթածներին և վթարային շենքերում ապրողներին

Բնակարաններ՝ մանկատան շրջանավարտներին, բռնագաղթածներին և վթարային շենքերում ապրողներին

Մանկատան շուրջ 300 շրջանավարտների համար բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ՝ Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ նշել է վարչապետ Փաշինյանը:

«Ծրագրի շահառուները առաջնահերթության կարգով ընդգրկվել են նաև զբաղվածության պետական ծրագրերում։ Սրանով Կառավարությունը կատարում է 2003 թվականից չկատարված պետական պարտավորությունը»,- ասել է Ն. Փաշինյանը:

Ներկայացրած հաջորդ փաստով Փաշինյանը նշել է, որ 2020-ից Երևանի քաղաքապետարանը սկսում է սոցիալական բնակարանների շինարարության ծրագիր։

«Ըստ այդմ, 2019-ին տնտեսված միջոցների հաշվին կկառուցվի 16-18 հարկանի շենք, որտեղ կտեղափոխվեն 4-րդ կարգի վթարային 2-3 շենքերի բնակիչներ: Այդ հինգհարկանի շենքերը կհանվեն շահագործումից, կտրամադրվեն ներդրումային ծրագրերով կառուցապատողներին, դրանց փոխարեն կկառուցվեն բարձրահարկեր, որտեղից քաղաքապետարանը կստանա այդ հինգհարկանիների բնակֆոնդը։ Այս մոդելով քաղաքապետարանը մտադիր է առաջիկա տարիներին լուծել 4-րդ կարգի վթարային շենքերի խնդիրը Երևանում»,- ասել է Կառավարության ղեկավարը։

Կառավարության որոշմամբ՝ շուրջ 1.5 մլրդ դրամ էլ կտրամադրվի Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիքի բնակարանային խնդրի լուծման համար, որի ուղղությամբ, Փաշինյանի խոսքով, 10 տարի ոչինչ չի արվել:

2020 թ. հունվարի 1-ից Կառավարությունը փոխհատուցելու է նաև Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ 63 կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում