ՌՌոզա Խաչատրյան

Հուլիսի 1-ից կգործեն ծնելիության խրախուսման, երիտասարդ ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Փաշինյան

Հուլիսի 1-ից կգործեն ծնելիության խրախուսման, երիտասարդ ընտանիքների աջակցության նոր ծրագրեր. Փաշինյան

2020-ի հուլիսի 1-ից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր՝ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում ընթացող իր ասուլիսի ընթացքում:

Փաշինյանը մանրամասնել է ու նշել, որ վեց անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից դառնալով 300 հազար դրամ։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300 հազար դրամ՝ նախկին 150 հազարի փոխարեն։ 2020 թ. հուլիսի 1-ից  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18 հազար դրամի փոխարեն սահմանվել է 26.500 դրամ։

«Գյուղական բնակավայրում բնակվող ծնողի համար 2020-ի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26.500 դրամ: Այսինքն` գյուղական բնակավայրում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ` որպես վարձու աշխատող` 26.500 դրամ, և որպես գյուղական բնակավայրում բնակվող` 26.500 դրամ, ընդհանուր առմամբ շահառուն կստանա  53.000 դրամ»,- ասել է վարչապետը:

Փաշինյանը նշել է նաև, որ  երեխայի ծնունդով պայմանավորված հիպոթեքային վարկով բնակարան ձեռք բերելու համար պետությունը կտրամադրի միանվագ դրամական աջակցություն և կանխավճարի ապահովագրություն մարզային բնակավայրերում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում