ՆՆարե Ոսկանյան

Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. վարչապետ

Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում իր վեցերորդ ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ 2020-ի բյուջեում պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5%-ով:

2018-ի մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐ-Մ2ԿՄ» և «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ:

Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշների փորձարկումներ: ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետեւ ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում