ՌՌոզա Խաչատրյան

2020-ին կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքի բնակարանային խնդիր. Փաշինյան

2020-ին կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան 453 ընտանիքի բնակարանային խնդիր. Փաշինյան

Կապանում ընթացող ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը, թվարկելով 100 փաստ, անդրադարձել է աղետի գոտուն և բնակարանային խնդիրներ ունեցող ընտանիքներին: Փաշինյանը նշել է, որ այս տարի 227 ընտանիքի բնակարանային խնդիրը կլուծվի: Կառավարությունը 2019-ին հատկացրել է 1.3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը:

«Երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների առջև 1989 թվականից ձգվող Կառավարության պարտավորության ամբողջական իրականացման նպատակով 2020-ի բյուջեում այս ուղղությամբ հատկացվող գումարներն ավելի քան վեց անգամ ավելացել են, և 2020 թվականին բնակարանների խնդրի վերջնական լուծման համար նախատեսվում է հատկացնել ևս 3 մլրդ դրամ: Արդյունքում` 2020-ին կլուծվի 453 ընտանիքների բնակարանի խնդիրը: Նախկինում յուրաքանչյուր տարի բնակարանով ապահովվել է միջինը 40-45 աղետից տուժած ընտանիք»,- ասել է վարչապետը:

«Աղետի գոտու 227 ընտանիքների բնակարանային խնդիրները կլուծվեն  բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու միջոցով, որի համար Կառավարությունը 2019 թ. հատկացրել է 1.3 մլրդ դրամ»,- հաջորդ փաստը ներկայացնելիս նշել է վարչապետը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում