ՌՌոզա Խաչատրյան

«Բջնիի» աճուրդին Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գնացել. Խաչատուր Սուքիասյան

«Բջնիի» աճուրդին Ռուբեն Հայրապետյանն ու Սերժ Սարգսյանը միասին են գնացել. Խաչատուր Սուքիասյան

Խաչատուր Սուքիասյանը, պատասխանելով «Բջնի» հանքային ջրերի գործարանի մասին լրագրողների հարցերին, նշել է, որ, իր կարծիքով, այն ոչ մեկի սեփականությունը չէ, և դրա սեփականությունը պետք է ճշտի պետությունը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 13-ին Հայրապետյանը հարցազրույց էր տվել «168 ժամ» կայքին, որի ժամանակ անդրադարձել էր «Բջնի» գործարանը Սուքիասյանից խլելու և իրեն հանձնելու մասին լուրերին։ Նա հայտարարել էր, որ պատրաստ է վերադարձնել այն, եթե իրեն վճարեն նույն գինը` 10 մլն դոլարը, իսկ Սուքիասյանին այն կվաճառի միայն 10-ապատիկ գնով: Հայրապետյանը շեշտել էր, որ գործարանը ձեռք է բերել 2010 թ. պետության հայտարարած աճուրդում։ Նա եթերում ցույց էր տվել «Բջնի» գործարանի` 1996-ից առ այսօր վճարված հարկերի ցուցակը, ըստ որի` 1996-2000 թթ. գործարանն ընդհանրապես հարկ չի վճարել, 2001-2008 թթ. ընդհանուր առմամբ վճարել է 912 700 000 դրամ հարկ, իսկ 2010-ից առ այսօր, երբ գործարանի սեփականատերն արդեն Հայրապետյանն է, վճարել է 3 մլրդ 661 մլն դրամ հարկ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում