ՆՆարե Ոսկանյան

Պետք է թափանցիկ լինի նաև էներգետիկ ոլորտի սեփականատերերի ցանկը. Թունյան

Պետք է թափանցիկ լինի նաև էներգետիկ ոլորտի սեփականատերերի ցանկը. Թունյան

Ազգային ժողովում քննարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշել է, որ ինչպես հանքարդյունաբերության ոլորտում, էներգետիկ ոլորտում ևս ցանկալի է բացահայտել իրական սեփականատերերին:

«Եթե հանքերի իրական սեփականատերերը պետք է հայտնի լինեն, նույն սկզբունքով պետք է հայտնի դառնան նաև էներգետիկ ոլորտի սեփականատերերը: Կառավարության եզրակացությունը բացասական է. գաղափարի հետ համաձայն են, բայց ասում են՝ եկեք այս պահին ձեռնպահ մնանք, քանի որ Արդարադատության նախարարությունը որոշակի վերապահումներ ունի: Այդ հակափաստարկները մեզ չբավարարեցին և որոշեցինք, որ սա առաջին ընթերցմամբ կընդունենք, ու եթե մինչև երկրորդ ընթերցում մեզ կհամոզեն, որ այս օրենքն իրագործելը դժվար է, ռիսկեր է պարունակում, հետ կվերցնենք»,- ասել է Թունյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում