ՆՆարե Ոսկանյան

Էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացողների տվյալները կհրապարակվեն. նախագիծ

Էներգիայի համակցված արտադրության լիցենզիա ստացողների տվյալները կհրապարակվեն. նախագիծ

Ազգային ժողովում քննարկվում է «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արտաշես Պետրոսյանը ներկայացրեց էլեկտրական, ջերմային էներգիայի արտադրության համակցված արտադրության լիցենզիա ստանալու համար դիմող իրավաբանական անձանց վերաբերյալ նախագիծը, որով նախատեսվում է հրապարակել կանոնադրական կապիտալում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցողների տվյալները: Նպատակը հանրային ծառայությունների կարևորագույն ծառայություններից մեկի` էներգետիկայի բնագավառում թափանցիկությունն է: Պետրոսյանն ընդգծեց, որ անհրաժեշտությունը հիմնավորված է 2019 թ. ընդունված կառավարության ծրագրի` տվյալ ոլորտին վերաբերող մոտեցումների իրականացման կարևորությամբ:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց, թե  արդյոք այդ 10 տոկոսը որևէ կերպ տրամաբանվա՞ծ է, թե՞ ոչ: Արտաշես Պետրոսյանն արձագանքեց, որ նախագիծը «Հանքարդյունաբերության» օրենքի տրամաբանական շարունակությունն է, քանի որ այնտեղ նշաձողը դրված էր 10 տոկոս: «Այս պահին առաջարկվում է օրենքով գոնե մինչև 10 տոկոս փայատերերին ի հայտ բերել: Օրենքը աշխատի, ընթացքը ցույց տա: Գուցե կարիք չլինի, քանի որ ինչքան տոկոսները ներքև լինեն, այնքան վարչական ծախսերը ավելի շատ են լինելու»,- նշեց Պետրոսյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում